5197 դիտում
23:40 09-11-2016
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին շարժական 2 լաբորատորիայի հանձնման արարողություն
ԱՊՀ անդամ պետությունների Հատուկ վտանգավոր վարակների ներբերումից և տարածումից տարածքի սանիտարական պաշտպանության հիմնախնդիրների Համակարգող խորհրդի XVI նիստը և XIII միջպետական գիտագործնական համաժողովը վերջերս տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում։ Քննարկման թեման էր «ԱՊՀ անդամ պետություններում սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում ձեռքներումները մինչև 2016թ.՝ ԱՀԿ-ի Միջազգային առողջապահական կանոնների ռազմավարության ներդրման շրջանակներում» թեմայով:
Որպես Համակարգող խորհրդի անդամ XVI նիստին մասնակցել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: Նա միաժամանակ XIII միջպետական գիտագործնական համաժողովում հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանի փորձը բնական օջախային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ոլորտում՝ Միջազգային առողջապահական կանոնների համատեքստում։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը:
ԱՊՀ անդամ պետությունների տարածքի սանիտարական պաշտպանության հարցերով XVI նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին շարժական 2 լաբորատորիայի հանձնման արարողություն՝ հանձնելով վկայագիր։ Երկուստեք կարևորվել է տարածքի սանիտարական պաշտպանության, մասնավորապես՝ լաբորատոր ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։
Նվիրաբերված լաբորատորիաները կարևոր դերակատարություն կունենան լաբորատոր կարողության զարգացման գործում՝ դրանք համապատասխանեցնելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին: Շարժական լաբորատորիաները հատկապես արդյունավետ կլինեն բռնկումների ժամանակ տեղում լաբորատոր հետազոտություններ կազմակերպելով դեպքերն արագ հայտնաբերելու և արագ արձագանքելու գործընթացում: Դրանք կկիրառվեն հեռավոր, դժվարամատչելի բնակավայրերում ևս: Լաբորատորիաները հնարավորություն ունեն կատարելու նաև վտանգավոր ախտածինների հետազոտություններ:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
16:01 11-04-2020
Դավիթ Տոնոյանը եւ ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին
1224 դիտում
14:49 27-02-2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն. լուսանկարներ
3396 դիտում
22:02 26-03-2018
Գերմանիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն
Այս բաժնից
550 դիտում
19:23 07-11-2024
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
775 դիտում
19:08 07-11-2024
Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
778 դիտում
18:54 07-11-2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին