Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը դարձել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, ով հատնի է դարձել «Շատ տարօրինակ բաներ» սերիալում խաղացած գլխավոր դերով, նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, որոշման մասին հայտարարվել է նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ում Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում։
«ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելը իմ վաղեմի երազանքն է, ինձ համար շատ մեծ պատիվ է նշանավոր մարդկանց ցուցակում հայտնվելը, ովքեր երկար տարիներ աջակցել ու աջակցում են ՅՈւՆԻՍԵՖ-ին»,-ասել է դերասանուհին:
Նա նշել է, որ անհամբերությամբ է սպասելու երեխաների ու երիտասարդության հետ հանդիպմանն ամբողջ աշխարհում, որպեսզի ավելի լավ իմանա նրանց խնդիրների ու կարիքների մասին և հանդես գա նրանց անունից:
Հիմնական խնդիրների թվում, որոնցով Բրաունը պլանավորում է զբաղվել, նա առանձնացրել է կրթության անհասանելիությունն ու երեխաների նկատմամբ բռնությունը: