211652_close_icon

Կրոնական հանդուրժողականության թեմայով լրագրողական ամենամյա մրցանակներ են շնորհվել

views-count2228 դիտում article-date 19:11 09-11-2016
Այսօր տեղի ունեցավ կրոնական հանդուրժողականության թեմայով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը: Առաջին մրցանակին արժանացավ «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Առուստամյանը, երկրորդ մրցանակին՝ «Գավառ» հեռուստաընկերության լրագրող Տիգրան Հովհաննիսյանը, երրորդ մրցանակին՝ «Անկախ» թերթի լրագրող Հայկուհի Բարսեղյանը: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ դեսպան Ադրիան Փալմը ելույթում նշեց, որ շատ հեշտ է գրել այն նյութերի վերաբերյալ, որոնք մարդիկ ցանկանում են լսել, բայց ճշմարտությունն ասելն ու պատմության երկու կողմերին անդրադառնալը դժվար է. «Առանց ձեզ՝ լրագրողներիդ աշխարհը պակաս հանդուրժողական կլիներ»: Մրցույթին մասնակից մի քանի սկսնակ լրագրողներ ստացան խրախուսական մրցանակներ:

Նմանատիպ նյութեր