2017 թ-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կկրճատվեն հատուցման գործընթացի ժամկետները
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից գործընթացների բարելավումների արդյունքում ԱՊՊԱ ոլորտում փորձաքննությունների իրականացման և ապահովագրական հատուցումների վճարման կազմակերպման համար Բյուրոյի կանոններով նախատեսված առավելագույն ժամկետները կրճատվելու են հետևյալ չափերով.
[img]/ups/images/0113866001478686745854088.png[/img]
[b]Ուշադրություն՝
[/b]
1. Առավելագույն ժամկետները հաշվարկված են հաշվի առնելով, որ հատուցման գործընթացում ներառված բոլոր հավանական բողոքարկումների իրավունքից համապատասխան անձինք օգտվում են,
2. Հատուցման նոր ժամկետները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: