211652_close_icon

Տեղի կունենա Ա. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով հրատարակված գրքի շնորհանդեսը

views-count2706 դիտում article-date 23:12 08-11-2016
Ս. թ. նոյեմբերի 12-ին, ժամը 12:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե` Զարոբյան 20) տեղի կունենա Ա. Իսահակյանի «Լիլիթ» ստեղծագործության բրայլյան տարբերակով հրատարակված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի շրջանակում, համերգային ծրագրով հանդես կգա «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության երգչախումբը: Նոյեմբերի 13-ը նշվում է որպես կուրություն ունեցող մարդկանց միջազգային օր, և այս ծրագրի նպատակն է օժանդակել նշված խմբի անձանց` ինտեգրվելու հասարակությանը:

Նմանատիպ նյութեր