211652_close_icon
views-count6181 դիտում article-date 19:58 29-09-2015

Հոկտեմբերի 2-ին Ա. Իսահակյանի անվան գրադարանում տեղի կունենա «էն ուրիշ Ֆրունզիկը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 2-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի է ունենալու աշխարհահռչակ հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի մասին Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ Սահակյանի կողմից կազմված «էն ուրիշ Ֆրունզիկը» գրքի շնորհանդեսը, որը Մհեր Մկրտչյանի բանավոր խոսքի հիման վրա հեղինակների վիրտուալ զրույցն է մեծ Հայի, մեծ Արտիստի հետ: Գրքում հեղինակները ներկայացրել են դերասանի կյանքի և գործունեության` լայն հասարակությանը պակաս ծանոթ դրվագներ: Հեղինակները փորձել են ճանաչելի դարձնել այն Արտիստին, ով այս գրքում ներկայացվում է իր բանավոր խոսքով, իր խոհերով, իր մտորումներով, կյանքի հանդեպ ունեցած իր յուրօրինակ մոտեցումներով: Գրքում կհանդիպեք Տիգրան Մանսուրյանի, Լևոն Աթոյանցի, Դանիել Երաժիշտի, Թովմաս Պողոսյանի, Լևոն Մութաֆյանի, Լուսինե Թամազյանի, Սամվել Սևադայի, Վլադ Գաբբեի, Հրաչյա ( Հրաչօ) Մաթևոսյանի, Գագիկ Նահապետյանի կարծիքները` Հ. Պապիկյանի և Շ. Սահակյանի կողմից ստեղծած «էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի մասին: Գիրքը տպագրվել է «Լեգալ Պլուս» տպագրատանը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հովանավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր