211652_close_icon
views-count5612 դիտում article-date 17:32 19-03-2023

Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ թանգարանի կողմից հրատարակված «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդեսը․

Ինչպես տեղեկանում ենք Գրականության և արվեստի թանգարանի Ֆեյսբուքյան էջից՝ Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ թանգարանի կողմից հրատարակված «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդեսը, որը հրատարակության էր պատրաստվել դեռևս 1980-ական թվականներին՝ Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Վիլենա Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն, բ․գ․թ Վահագն Սարգսյանը, ապա ականավոր կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին խոսեց կինոգետ, գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։ Ելույթ ունեցան նաև գրականագետ, բ․գ․դ․ Ավիկ Իսահակյանը, կինոգետ, բ․գ․թ Արծվի Բախչինյանը, կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը և այք։

Հ․ Բեկնազարյանի ֆիլմերում հնչած կինոերաժշտության կատարմամբ հանդես եկավ քամանչահար Հակոբ Խալաթյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր