211652_close_icon
views-count2833 դիտում article-date 20:19 08-11-2016

Մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց ԼՂՀ Սահմանադրության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։ Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ [url=http://www.nankr.am/hy/1838]Սահմանադրության նախագիծը[/url] պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում: «Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը: Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ:

Նմանատիպ նյութեր