211652_close_icon
views-count4352 դիտում article-date 20:32 07-11-2016

Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն

Նոյեմբերի 6-ին Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, իրաքահայ համայնքի անդամներ։ Երեկոյի պատվո հյուրը Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդելռազակ ալ-Իսսան էր: Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-իրաքյան պատմական հարաբերությունները՝ դեսպան Գրիգորյանը կարևորեց համագործակցությանն ու կառուցողական երկխոսությանը միտված դրանց շարունակական զարգացումը: Նա հավելեց, որ 2010 թ. վերաբացելով դեսպանությունը Բաղդադում՝ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված փոխգործակցություն, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն։ Դեսպանը հատկապես կարևորեց իրաքահայ համայնքի ներդրումը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։ Իրաքի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ նախարար ալ-Իսսան, ով բարձր գնահատեց բոլոր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում ավելի կխորացվեն կապերն, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթամշակութային ոլորտներում: Պաշտոնական ընդունելության սկզբում բացվեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև կազմակերպվեց հայկական ազգային տարազների ցուցադրությու

Նմանատիպ նյութեր