1939 դիտում
20:32 26-10-2016
Քուվեյթի «Մարինա» հյուրանոցում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Հոկտեմբերի 25-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, որին մասնակցում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների,գործարար շրջանակների և կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, քուվեյթահայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Սուբեյհ Ալ-Սուբեյհը:
Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը խոսեց Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ Քուվեյթի հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին: ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:
Միջոցառմանը դաշնամուրի և ջութակի նվագակցությամբ հնչեցին հայ երգարվեստի դասական և ժամանակակից ստեղծագործություններ, ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ:
Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
22:07 27-10-2016
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի Բևեռլի Հիլթոն հյուրանոցում
4346 դիտում
20:32 07-11-2016
Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը