211652_close_icon
views-count2925 դիտում article-date 15:39 07-11-2016

Հայաստան կժամանի Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին. տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախարար Ջենտիլոնիին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։ Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը: Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:

Նմանատիպ նյութեր