Ռուսաստանի պատճառով ՆԱՏՕ-ում բարձր մարտական պատրաստվածություն կհայտարարվի
ՆԱՏՕ-ի շուրջ մի քանի հարյուր հազար զինվորականներ կբերվեն բարձր պատրաստվածության մակարդակի. Պատճառը, ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն են, հաղորդում է BBC-ն։
Times թերթին տված հարցազրույցում Սթոլթենբերգը ասել է, որ վերջին ժամանակներում Մոսկվան ակտիվացրել է իր գործունեությունը տարբեր ուղղություններով՝ բարձրացնելով իր ռազմական հզորությունը, ուսումնավարժանքներ անցկացնելով, ինչպես նաև լայնածավալ քարոզչություն տարածելով։
«Մենք պատասխանում ենք դրան մեր ամենամեծ ուժով»,-հավելել է դաշինքի ղեկավարը։
ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ ադամ Թոմսոնի խոսքով՝ խոսքը գնում է 300 հազար զինվորականների մասին։