Հայկական կինոյի գլուխգործոցներից․ «Կտոր մը երկինք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին, ով մեծանում է մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ։
Գալիս է Թորիկի ամուսնանալու ժամանակը, սակայն նրան ոչ ոք չի ուզում աղջիկ տալ։ Թորիկը ընկերոջ հորդորով այցելում է հասարակաց տուն և սիրահարվում այնտեղի աղջիկներից մեկին ու ամուսնանում նրա հետ։
Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։