211652_close_icon
views-count4224 դիտում article-date 10:58 06-11-2016

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները Արցախում հանդիպել են ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին

Նոյեմբերի 6-ին, ՊԲ շտաբում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող հսկայածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին և վստահեցրել, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում: Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր: [b] ԼՂՀ ՊՆ[/b]

Նմանատիպ նյութեր