211652_close_icon
views-count3895 դիտում article-date 16:47 05-11-2016

Վալենտինա Մատվիենկոյի ուղերձը՝ ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի մասնակիցներին

«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կապակցությամբ ՀՀԿ կանանց խորհրդին իր ուղերձն է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ,,,Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ անունից ողջունում եմ ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի մասնակիցներին: Այսօր աշխարհը սրընթաց փոխվում է: Մեր առջև օրեցօր ծառանում են նոր մարտահրավերներ: Հենց մեր օրերում են դրվում բազմակենտրոն աշխարհակարգի հիմքերը: Կանայք չեն կարող հեռու մնալ այդ գործընթացներից: Ողջ աշխարհում կանանց կողմից կուտակվել է լիդերության պատմական և քաղաքական ստեղծարար մեծ փորձ: Որոշումների կայացման մակարդակում ի հայտ են գալիս առավել տաղանդավոր , եռանդուն, կրթված կանայք: Դա տեղի է ունենում և’ բիզնեսում, և’ քաղաքականության մեջ , ինչպես նաև, հասարակական կյանքի մնացած ոլորտներում: Այսօր միջազգային հանրության առջև ծառացած են կանանց իրավունքների պահպանման այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, կանանց նկատմամբ, այդ թվում` ընտանիքում բռնության մակարդակի նվազումը, կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության խնդիրը և այլն: Ռուսաստանը, աշխարհում առաջինը, ամուր կանգնեց կանանց իրավահավասարությունը ապահովող քաղաքական , իրավական, սոցիալական պայմանների կերտման ուղու վրա: Եվ շատ բանի հասավ: Մենք հետևողականորեն այդ քաղաքականությունն ենք վարում նաև այսօր: Երեխաների իրավունքների 2012-2017թթ. ազգային ռազմավարության, ազգային նախագծերի, նպատակային դաշնային և մարզային ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է կանանց դերի բարելավումն ու բարձրացումը, տալիս են տեսանելի արդյունքներ: Դաշնային խորհուրդը Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է պետական իշխանության համակարգում ստեղծել ազգային մեխանիզմ, որը կապահովի կանանց իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող ողջ գործունեության համակարգումը: Մշակման փուլում է գտնվում մինչ 2022թ.-ի կանանց շահերի պահպանմանն ուղղված գործողությունների Ազգային ռազմավարությունը, որը նախատեսում է ՌԴ Կառավարությանը կից Համակարգման խորհրդի ձևավորում, առաջնահերթ միջոցառումների ծրագրի պատրաստում: Խաղաղությունը, սոցիալական բարեկեցությունը , ներդաշնակությունը բառիս ամենալայն իմաստով`ողջ աշխարհի կանանց հույսերն ու նպատականերն են, և այդ նպատակներին հասնելու էական դերը պատկանում է մոլորակի բնակչության կանացի հատվածին: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ կայուն խաղաղության , ներդաշնակության և առաջընթացի ձեռքբերման , վստահության ամրապնդման և ազգերի միջև փոխըմբռնման կառուցման գործում: Դրան է նվիրված նաև Ձեր ներկայացուցչական համաժողովը , որն անցկացվում է բարեկամական Հայաստանի մայրաքաղաք Երևանում` երկրի անկախության 25-րդ տարում: Համաժողովի մասնակիցներին ի սրտե ցանկանում եմ արդյունավետ, օգտակար և բովանդակային քննարկումներ և ամենայն բարիք: Վ.Ի. Մատվիենկո,,:

Նմանատիպ նյութեր