Գնալ, թե չգնալ. Դաշնային խորհրդի պատվիրակությունը Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ հրաժարվել է մեկնել ԱՄՆ
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հրաժարվել է մեկնել ԱՄՆ` մուտքի վիզայի սահմանափակումների պատճառով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նման սահմանափակումները «անընդունելի» է որակել:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/25/62830/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ դեսպանատունը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին մուտքի վիզա էր տրամադրել, սակայն միայն 3 օրով, իսկ նրա պատվիրակության անդամներից մեկին մերժել: Հայտնի էր նաև, որ ԱՄՆ-ը թույլ էր տալու Վ. Մատվիենկոյին այցելել միայն Մանհեթենը և գտնվել միայն ՄԱԿ-ի գրասենյակի տարածքում: