211652_close_icon

Ադրբեջանական զինուժն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 620 կրակոց

views-count7170 դիտում article-date 11:25 05-11-2016
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր