Յայա Տուրեն ներողություն է խնդրել «Սիթիից» և Գվարդիոլայից
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ներողություն է խնդրել ակումբից և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից` առկա իրավիճակի համար: Հիշեցնենք, որ Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հրապարակավ վիրավորական արտահայտություններ էր արել Գվարդիոլայի հասցեին, որից հետո վերջինս Տուրեին դուրս էր հանել թիմի հիմնական կազմից` պահանջելով, որ Սելյուկը ներողություն խնդրի:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ և իմ շահերը ներկայացնող անձանց անունից` ակումբի և «Սիթիում» աշխատող մարդկանց առջև: Նախկինում թյուրըմբռնման համար:
Սելյուկի խոսքերը որևէ կերպ չեն արտահայտում իմ հայացքները: Բացի հարգանքից, ես ոչ մի այլ բան չունեմ «Մանչեսթեր Սիթիի» հանդեպ:
Ցանկանում եմ «Սիթիին» օգնել նաև հետագայում էլ հաջողության հասնել», ասել է Տուրեն: