211652_close_icon
views-count909 դիտում article-date 20:22 16-04-2014

ՊՍԺ-ին անհրաժեշտ է Յայա Տուրեն

«Մանչսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է իր կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է France Football-ը: Եթե փարիզյան ակումբին չհաջողվի ձեռք բերել «Յովենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, ապա Ֆրանսիայի չեմպիոնը կփորձի ձեռք բերել 30 –ամյա իվուարցի խաղացողին: Պոգբայի տրանսֆերի համար թուրինյան ակումբը պահանջում է 70 մլն եվրո: Ինչ վերաբերվում է Տուրեին, ապա Կոտ դ'Իվուարի հավաքականի խաղացողի պայամանագիրը «Մանեչսթեր Սիթի»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը:

Նմանատիպ նյութեր