Օբամեյանգը, Էնյեաման և Յայա Տուրեն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներ
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդների անունները:
Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, լավագույնի կոչմանը հավակնում են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, «Լիլ»-ի և Նիգերիայի հավաքականի դարպասապահ Վինսենտ Էնյեաման, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթի»-ի և Կոտ-դ’Իվուարի կիսապաշտպան Յայա Տուրեն:
Հաղթողնի անունը կհրապարակվի 2015 թվականի հունվարի 8-ին: