Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ը փորձում է իր շարքերը համալրել իշխանությունից դժգոհ գործիչներով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք»-ի տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել այլ ազդեցիկ, քիչ թե շատ հայտնի քաղաքական և հասարակական դեմքերով, որոնք դժգոհ են գործող իշխանություններից։
Թե երբ պատրաստ կլինի ՀՎԿ-ի ցուցակը, կամ ինչ նոր դեմքեր են լինելու ցուցակում, թերթի աղբյուրները չեն շտապում փակագծերը բացել։ «Բանակցություններ ենք տանում, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել են նրանք։
Ի դեպ, չի բացառվում՝ «վերածնված» ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Վահանիչը ԲՀԿ-ի և մյուս կուսակցությունների նման համագումար անի 2017-ի հունվարին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]