211652_close_icon
views-count3281 դիտում article-date 09:54 04-11-2016

Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և ՀՎԿ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականություն և նախկինի պես տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և «Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ-ում: 2003-ին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն 4-րդ գումարման խորհրդարանում Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին , Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը՝ հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր