«Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն ստորագրել են համաձայնագիր. Վանաձորում կսատարեն Քրիստ Մարուքյանին
Վանաձորում ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ն այսօր համատեղ համաձայնագիր են ստորագրել։
Համաձայնագրով ավագանու ընդդիմադիր 18 անդամները Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կսատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։
Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալը կլինի ՀՎԿ-ից, երկրորդ տեղակալը՝ ԲՀԿ-ից։ Հայաստանի երրորդ քաղաքում կիրականացվի համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։