211652_close_icon
views-count8369 դիտում article-date 10:20 08-02-2017

Նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժը) ՀՎԿ-ի ցուցակում կլինի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով՝ ռեյտինգային ընտրակարգով: «Իրավունքի» տեղեկություններով՝ բացի Կադիլակ Սերոժից, ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն ներկայացուցիչներ այլ կուսակցություններից: Ըստ տեղեկությունների՝ «Հայկական վերածնունդի» ցուցակում կփորձեն տեղավորվել որոշ մականունավորներ՝ նախկին ԲՀԿ-ականներ և ՀՀԿ-ականներ: Ասել է թե՝ ճամբարափոխներն այս անգամ իրենց բախտը կփորձեն Արթուր Բաղդասարյանի հետ: ՀՎԿ-ում, ըստ լուրերի, կարծում են՝ ճամբարափոխների ռեյտինգայինով առաջադրվելը չի ազդի կուսակցության վարկանիշի վրա և «կփրկի» կուսակցությանը ավելորդ խոսակցություններից: Թե ովքեր են նրանք, պարզ կլինի հաջորդ շաբաթ, երբ կհրապարակվի ՀՎԿ-ի ցուցակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր