211652_close_icon
views-count8925 դիտում article-date 23:25 03-11-2016

Ձյան արգելափակումից դուրս է բերվել 687 մեքենա

2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք: Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար: [b] ՀՀ ԱԻՆ[/b] [img]/ups/images/0857074001478198217594392.jpg[/img] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր