211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6616 դիտում article-date 21:04 03-11-2016
Նոյեմբերի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ: Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը: Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով: Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ քննարկված երրորդ հարցի՝ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին: Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների եւ դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ եղավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, երթեւեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման եւ մի շարք այլ հարցեր: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր