211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count802 դիտում article-date 19:46 03-11-2016
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 3-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 3-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր