«Բարսելոնան» մեկնաբանել է Լուիս Սուարեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու լուրերը
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է այն լուրերը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Լուիս Սուարեսի համար պատրաստ է առաջարկել 150 մլն եվրո և ուրուգվայցին կարող է տեղափոխվել անգլիական ակումբ:
«Մենք ընթերցում, լսում, գիտենք այդ լուրերի մասին, բայց մեզ առաջիին հերթին կարևոր է այն, որ հենց Սուարեսը «Բարսելոնայում» ամեն ինչից գոհ է:
Մենք ցանկանում ենք նրա հետ պայմանագիրը երկարաձգել: Լուիսը մենք ամենակարևոր խաղացողներից մեկն է:
Նա դեռ երիտասարդ է, շատ հեռանկարներ ու ամբիցիաներ ունի», հայտարարել է Բարտոմեուն: