Բակո Սահակյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը եւ պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են եւ կմնան մեր ամենակարեւոր առաջադրանքներից մեկը: