Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերող մի շարք հարցեր, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Բ. Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: