Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԼՂՀ նախագահը քննարկված հարցերի վերաբերյալ կոնկրետ հանձարարականներ է տվել երկրի կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: