Հայտնի են աշխարհի ամենահարուստ երգչուհիների անունները
Հայտնի են դարձել աշխարհի ամենահարուստ երգչուհիների անունները՝ ըստ հեղինակավոր Forbes ամսագրի:
2016 թ.-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Թեյլոր Սվիֆթը, ով այս տարվա ընթացքում վաստակել է 170 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է բրիտանական երգչուհի Ադելը՝ 80,5 մլն դոլար:
Երրո8դ տեղում է Մադոննան ՝ 76,5 մլն դոլար:
Մադոննային հաջորդում է Րիհաննան՝ 74 մլն դոլար և Բեյոնսեն՝ 54 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Քեթյու Պերին՝ 41 մլն դոլար, Ջենիֆեր Լոպեսը՝ 39,5 մլն դոլար, Բրիթնի Սփիրսը՝ 30,5 մլն դոլար:
Նշենք, որ 2015 թ.-ին առաջին հորիզոնականում էր Քեթյու Պերին: