Լրագրողների դեմ կատարվող բռնությունները կոծկվում են. Լևոն Բարսեղյան
Լրագրողների դեմ կիրառվող բռնությունը ցուցիչ է, թե ինչ վիճակում է իշխանությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Բռնությունները, մարդու ազատությունների զանգվածային սահմանափակումները չեն կարող շրջանցել լրագրողներին: Նախկինում այս ծավալի բռնություններ չեն եղել, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երևանի»: Վերջին 16 տարիների ընթացքում, որքան հիշում եմ, 200 հարձակում ու հանցագործություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց միան 4-ի դեպքով է պատշաճ հետաքննություն եղել: Հարկավոր է բացահայտում, պատիժ, որ կրկնություն չլինի, որ հաջորդ անգամ խորը մտածեն՝ արժի ծեծել, թե ոչ»,- նշել է Լևոն Բարսեղյանը: