211652_close_icon
views-count1867 դիտում article-date 14:08 08-06-2017

Հուլիսյան իրադարձությունների օրերին ամենազանգվածային բռնությունները կիրառվել են լրագրողների դեմ. Աշոտ Մելիքյան

«Հուլիսի 17-ից 30-ը 27 լրագրող բռնության է ենթարկվել. 19-ը՝ ֆիզիկական բռնության, 8-ի գործունեությունը խոչընդոտվել է: Բազմաթիվ լրագրողներ մի քանի տեսակի իրավախախտումների են բախվել՝ ֆիզիկական բռնությունից մինչև մասնագիտական գործունեության խոչընդոտում։ Թիրախավորված են եղել այն լրագրողներն ու օպերատորները, որոնք լուրջ կադր են ունեցել այդ իրադարձությունների մասին»,- այսօր «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» ամփոփ զեկույցի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա գնահատմամբ՝ այդ օրերին ամենազանգվածային բռնություններն են կիրառվել՝ ընդդեմ լրագրողների: Աշոտ Մելիքյանը հուլիսյան իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերը հետաքննող իրավապահների գործողությունները գնահատում է պասիվ և ոչ համաչափ, քանի որ 8 հոգու նկատմամբ է միայն մեղադրանք առաջադրվել, որոնք, սակայն, ոստիկաններ չեն:

Նմանատիպ նյութեր