Նոյեմբերի 4-ին Ռուսաստանը Հալեպում նոր հումանիտար ընդմիջում կհաստատի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում է ընդունել Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 4-ին հերթական հումանիտար դադարը սահմանելու մասին։ Այն կգործի նոյեմբերի 4-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածը, փոխանցում է Ria Novosti-ն։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ որոշումը կայացվել է՝ խուսափելու համար անհիմն զոհեր տալուց։ Այն համաձայնեցվել է սիրիական կառավարության հետ։
Հիշեցնենք, որ Հալեպում հոկտեմբերի 20-22-ը առաջին հումանիտար դադարն էր հայտարարվել։ Քաղաքից դուրս գալու համար բացվել էին մի քանի միջանցքներ՝ 6-ը՝ խաղաղ բնակիչների համար, 2-ը՝ գրոհայինների։ Ահաբեկիչները հրաժարվել էին լքել Հալեպը և սպառնացել բնակիչներին, որ կսպանեն, եթե փորձեն դուրս գալ։ Իսկ հոկտեմբերի 23-ին սիրիական կառավարությունը վերսկսել էր Հալեպի գնդակոծումը հյուսիսից։ Հաջողվել էր կրկին վերահսկողություն սահմանել մի քանի կարևոր կետերի նկատմամբ։
Այժմ, տարբեր տվյալների համաձայն, Հալեպում մնում են մոտ 7 հազար ահաբեկիչներ՝ տարբեր խմբավորումներից։