211652_close_icon

Մեղրու լեռնանցքում մառախուղ է

views-count2593 դիտում article-date 12:47 02-11-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ: Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր