211652_close_icon
views-count3913 դիտում article-date 16:59 01-11-2016

Ֆրանսիական Space խումբը Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել է գրագողության մեջ և դիմել դատարան

Ֆրանսիական Space խումբն ու նրա առաջնորդ Դիդիե Մարուանին մեղադրել են ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին գրագողության մեջ, հաղորդում է Tass գործակալությունը։ Նրանք սեփական հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով դիմել են մոսկվայի քաղաքային դատարան՝ կապված Կիրկորովի կատարմամբ «Դաժան սեր» երգի հետ՝ պնդելով, որ այն իրենց «Symphonic space dream» երգի վերամշակված տարբերակն է։ Հայցվոր կողմը պահանջել է դատարանից արգելել Կիրկորովին կատարել երգը։ Նրանք պահանջել են նաև 75.34 մլն ռուբլու փոխհատուցում՝ հեղինակային իրավունքները ոտնահարելու և բարոյական վնաս հասցնելու համար։

Նմանատիպ նյութեր