2105 դիտում
12:18 01-11-2016
Նախագահական ապարատի ծախսերը կրճատվել են. Արմեն Գևորգյան. tert.am
Հայաստանի 2017թ․ պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 504 միլիոնով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2016/11/01/armen-gevorgyan/2179137]tert.am[/url]-ը։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ նախագահի հրամանով լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, և այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում:
Ի դեպ, Արմեն Գևորգյանը չի բացառում, որ նախագահի աշխատակազմում կարող են բյուջեի ծախսերի նոր խնայողություններ լինել:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ընդգծեց՝ եթե այս տարվա կամ մյուս տարվա ընթացքում ՀՀ Նախագահը կամ աշխատակազմը տեսնեն, որ ինչ-որ տեղ խնայողություն անելու կամ ավելի ռացիոնալ մոտեցում ցուցաբերելու կարիք կա, որևէ մեկը իրենց չի խանգարի իրականացնել այդ աշխատանքը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/11/01/armen-gevorgyan/2179137]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
21:44 11-12-2019
Վերջին 2 տարում Երևանի բյուջեից Ամանորի միջոցառումների ծախսերը կրճատվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3019 դիտում
08:45 22-04-2016
Պաշտպանությանն ուղղված ծախսերը աճել են 4,2 տոկոսով, ոստիկանությանն ուղղված ծախսերը՝ 13.7-ով. «Հայկական ժամանակ»
1012 դիտում
14:45 28-10-2023
Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե Հակոբյան. Tert.am
Այս բաժնից
1390 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1009 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար