ԱԺ-ն խնայողություններ է անում լրագրողների հաշվին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ էլ վարչապետ Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ։
Ամբողջ հոկտեմբեր ամիսը օրենսդիրն իր ֆինանսական միջոցները խնայեց լրագրողների հաշվին՝ ԱԺ-ի միջանցքները, որտեղ հիմնականում աշխատում են լրագրողները, չջեռուցվեցին։ Բայց պատգամավորների աշխատասենյակները և նիստերի դահլիճը տաք էին պահում։ Գուցե այս խտրական մոտեցմամբ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարությունը փորձում է գործադիրի ղեկավարին ներկայացնել ծախսերի խնայողության հաշվետվությո՞ւն... Բայց ո՞ւմ հաշվին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]