16231 դիտում
09:49 01-11-2016
Լոռու մարզի Խաչակապ գյուղում բնակվող Բադիկյանները պնդում են, որ գյուղապետը զենքով սպառնացել է իրենց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Խաչակապ գյուղի հարակից սարերում են ահ ու սարսափով ապրում ամուսիններ Բադիկյանները: 88-ի երկրաշարժից հետո տրամադրված վագոն-տնակը տեղադրել են այնպիսի վայր, որտեղ նպաստավոր պայմաններ կան անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հետ թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Խաչակապի գյուղապետ Սուրիկ Տռուզյանը դեռ 17 տարի առաջ, երբ նոր էինք տեղափոխվել այստեղ՝ բնակվելու, եկել ու ասել էր, որ հանկարծ իր ջրից չօգտվենք: Այդ ժամանակ այս փոքրիկ տնակում ապրում էինք 15 հոգով։ Գյուղապետի խոսքից հետո մենք մեր ուժերով առանձին ջուր ենք քաշել, որպեսզի զերծ մնանք նրա հետ կոնֆլիկտի մեջ հայտնվելուց»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ամուսինները ասում էին նաև, որ ամեն անգամ գյուղապետը գնում-գալիս է և իրենցից պահանջում, որ հարկ վճարեն պահած անասունների համար, ու այս ամենը ուղղորդվում էր վիրավորանքներով ու սպառնալիքներով։ Բանը հասավ նրան, որ գյուղապետը Արմենին ծեծի ենթարկեց անտառում, ապա զենքով սպառնաց, որ նա լքի տարածքը, քանի որ «ինքն է այս տարածքի տերն ու տիրականը». «Մենք խնդրում ենք պատկան մարմիններից, որպեսզի կարգի հրավիրեն սանձարձակ գյուղապետին, ով հանգիստ չի թողնում մեզ», այն դեպքում, երբ իրենք ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարում, իրենց համապազօրյա հացը վաստակում են արդար քրտինքով։
[color=#CC0000]SHAMSHYAN.cօm[/color]-ը պատրաստ է ներկայացնել հաև հակառակ կողմի տեսակետը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+