211652_close_icon

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են

views-count6565 դիտում article-date 09:00 01-11-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Չայնիի ոլորաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վայոց Ձորի մարզի Սարավան և Ելփին գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր