Ժամը 22.45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 22.45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Սարավան և Աղնջաձոր գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն, Աշտարակ-Թալին ավտոճանապարհին՝ թույլ ձյուն:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: