Սոչիի մոտակայքում ուղղաթիռ է կործանվել. կա 1 զոհ, 6 վիրավոր
Սոչիի մոտակայքում՝ Ադլերի շրջանում զբոսաշրջիկների տեղափոխող ուղղաթիռ է վթարի ենթարկվել:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը ցուցադրական թռիչքից հետո թռչում էր օդանավակայան, սակայն ընկել է բնակելի շենքի տանիքի վրա:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները։ Պատճառները պարզվում են։