Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 18.25-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ թույլ ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա է մառախուղ:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: