211652_close_icon

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ բանակցային խումբ կստեղծվի

views-count3104 դիտում article-date 20:58 31-10-2016
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ասյօր նոր որոշում է ստորագրել, որի համաձայն. «Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` 1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև նախատեսվող «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի չորրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը»:

Նմանատիպ նյութեր