Տաշիրի տարածաշրջանում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում տեղում է ձյուն, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին՝ մեծամասամբ անձրև:
[color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/color]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]