211652_close_icon

Նոյեմբերի 1-ից ավարտում է «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 5-րդ տարեշրջանը

views-count3335 դիտում article-date 17:16 31-10-2016
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 1-ից ավարտում է 5-րդ տարեշրջանը:  5-րդ տարեշրջանի ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 4000 այցելու, որից 2500-ը՝ զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ–ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից են։ «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են երթուղիներ ԼՂՀ-ում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների, մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամների համար՝ հավատարիմ մնալով տուրիզմի բաժնի՝ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման որդեգրած քաղաքականությանը։ Նշենք նաև, որ «Երևան Սիթի Տուրը» մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսի 2017թ. գարնանը:

Նմանատիպ նյութեր