211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 29-ից 31-ը)

views-count1875 դիտում article-date 15:08 31-10-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը: Բացահայտվել է գողության`19, խարդախության՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, կողոպուտի, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և գողության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր