Ժամը 23:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մառախուղ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Կոտայքի և Տավուշի մարզերում և Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: