Կանադայում մարիխուանայի օրինականացումը երկրին տարեկան 22 մլրդ դոլարի եկամուտ կապահովի
Կանադայում բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացումը երկրին կբերի տարեկան 22.6 մլրդ դոլար։ Դա ավելի շատ է, քան գարեջրի, գինու և այլ թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքից ստացված եկամուտները միասին վերցված, ասված է Delloite խորհրդատվական ընկերության զեկույցում։
Վերլուծաբանների գնահատմամբ, որպեսզի ապահովվեն սպառողների պահանջները, արտադրղները ստիպված կլինեն տարեկան 60 տոննա կանեփ մատակարարել շուկային, ինչը ավելի շատ է, քան տեղի 36 լիցենզավորված արտադրող ընկերությունների մատակարարած ծավալները։ Հիմնական խնդիրը նրանք համարում են գնի սահմանումը։
«Խնդիրը օրինականացված շուկայում ստանդարտ ու կայուն գնի պահպանումն է, միաժամանակ հանցավոր նպատակներով գործունեության բացառումը»,-ասված է զեկույցում։
Նախորդ ամռանը ընկերությունը 5000 քաղաքացու հարցում էր անցկացրել, որոնցից 1000-ը հայտնել էր, որ մարիխուանա է օգտագործում բժշկական նպատակներով։ Հաշվարկի արդյունքում ուղիղ եկամուտը տարեկան կազմել էր 4.9-8.7 մլրդ դոլար։